Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
11.10.2013 | 00:51

...թե սահմանադրական բարեփոխումների նախագծում նախագահականի առաջարկով ՀՀ-ում տասը տարի ապրելու իմպերատիվ դրույթը փոփոխելու հանգամանքը իշխանական իսթեբլիշմենթում խոր անհանգստությունների տեղիք է տվել: Մարդիկ, որոնց կյանքի վերջնական նպատակն է եղել պայքարը վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ, հիմա կանգնած են խոր վակուումի առաջ, որովհետև հասկացել են, որ իրենց իրական «թշնամին» կարող է լինել Արմեն Սարգսյանը, որի դեմ պայքարում ո՛չ «օֆշորյան» մեթոդոլոգիան կօգնի, ո՛չ սրան-նրան իրենով անելու մաներան, ո՛չ էլ գլոբալ-քաղաքական «բանսարկությունները»:

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ